Փարիզում Charlie Hebdo երգիծական ամսագրի նախկին գրասենյակի մոտ զինված հարձակում իրականացնելու կասկածանքով բերման է ենթարկվել 7 մարդ՝ փոխանցում է BBC-ն:
Զինված տղամարդը հարձակման ժամանակ դանակահարել էր երկու հոգու: Հիմնական կասկածյալը պակիստանցի 18-ամյա երիտասարդ է, որը ձերբակալվել էր հենց դեպքի վայրում: Եվս վեց կասկածյալ արդեն ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել և հարցաքննվում են:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը զինված հարձակումը որակել է որպես իսլամիստական ահաբեկչական գործողություն: