Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթն Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին անվանել է ահաբեկչական գործողություն՝ տեղեկացնում է Russia Today-ը:
Իրանի նախագահն իր հայրենակիցներին էլ հայտնել է, որ իրենց անեծքները պետք է ուղղեն դեպի Սպիտակ տուն:
Այս շաբաթ ԱՄՆ-ի վարչակազմը նոր սահմանափակումներ է մտցրել Իրանի 27 անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն Իրանի պաշտպանական ու միջուկային ոլորտներին: Թիրախավորված սուբյեկտների՝ ԱՄՆ-ում գտնվող հաշվեհամարները կսառեցվեն: ԱՄՆ-ն Իրանին հասցրել է տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին անվանել է մարդ, որը պաշտոնով արտգործնախարար է, սակայն իրականում՝ հանցագործությունների նախարար: