Լիբանանի նորանշանակ վարչապետ Մուսթաֆա Ադիբը հրաժարական է տվել՝ երկրում կառավարություն ձևավորելու փորձի ձախողումից հետո: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Մուսթաֆա Ադիբն իր հրաժարականի մասին հայտնել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո: Արաբական երկրի կառավարության ղեկավարը հայտնել է, որ չի կարողացել կատարել կառավարություն ձևավորելու իր առջև դրված առաջադրանքը: