ՌՌոզա Խաչատրյան

Արմեն Փամբուխչյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Արմեն Փամբուխչյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Արմեն Փամբուխչյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Մինչ այս Փամբուխչյանն ընդգրկված էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կազմում և գործադիր է տեղափոխվել՝ վայր դնելով պատգամավորական մանդատը: Արմեն Փամբուխչյանը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում