Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին, որն այդ պաշտոնում է ընտրվել ընդդիմադիր համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից»՝ գրում է Ermenihaber-ը:
Ձերբակալությունը կատարվել է Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա հարձակումների (2014 թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում:
Խուզարկման աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքապետին զրահամեքենայով տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ Ի նշան բողոքի՝ բազմաթիվ կուսակցականներ հավաքվել են քաղաքապետի տան դիմաց։