ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ներկայումս քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը պայմանավորված է համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակով:
«Քննարկվում են մի քանի չափորոշիչներ, որոնց մասին առաջիկայում կհայտնենք»,- գրել է նախարարը: