ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդական Օլիվիա Թրոյը, որին Սպիտակ տունն աշխատանքից հեռացրել է աշխատունակության պակասի համար, այժմ քննադատում է ամերիկյան վարչակազմի ղեկավարությանը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ազգային անվտանգության փոխնախագահի օգնական Քիթ Քելլոգը ճեպազրույցի ժամանակ՝ տեղեկացնում է CNN-ը:
Օգոստոսին Սպիտակ տնից հեռացված Թրոյը պետության երկրորդ դեմքի գրասենյակում զբաղվում էր ներքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով, ինչպես նաև համակարգում էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի աշխատանքային խումբը: Աշխատանքից հեռացվելուց հետո նա պնդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաճարակի պայմաններում «մարդկային կյանքի հանդեպ արհամարհանք» է դրսևորել, քանի որ ավելի շատ մտածել է տնտեսության և իր վերընտրվելու մասին: Թրոյը խոստացել է աջակցել Թրամփի մրցակցին՝ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենին նոյեմբերին կայանալիք ընտրություններում:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանին էլ հիշեցրել է, որ երկու ամիս առաջ Թրոյը հպարտանում էր վարչակազմում աշխատելու համար: