2020 թվականի նոյեմբերի 1-ին Չինաստանում կսկսվի երկրի պատմության մեջ բնակչության յոթերորդ մարդահամարը, հայտնում է CNN-ը: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մոտ 7 միլիոն աշխատող է մասնակցելու քաղաքացիների անձնական տվյալները հավաքելու գործընթացին:
Բնակչության ընդհանուր մարդահամարը Չինաստանում անցկացվում է տասը տարին մեկ, վերջինի արդյունքում պարզվել է, որ երկրի բնակչությունը 1.29-ից դարձել է 1.37 միլիարդ մարդ: 2010 թվականի մարդահամարն առաջինն էր, որում ընդգրկվել էին օտարերկրացիներ:
Ինչպես նշում է CNN-ը, մարդահամարները տալիս են կարևոր տվյալներ քաղաքական որոշումների կայացման համար: Օրինակ՝ «մեկ երեխա մեկ ընտանիքին» քաղաքականությունից Պեկինը հրաժարվեց 2015-ին, երբ երիտասարդների պակասը հասարակության մեջ ակնհայտ դարձավ:
Ենթադրվում է, որ 2020 թ. մարդահամարի տվյալներով Չինաստանը Հնդկաստանին կզիջի ամենամեծ բնակչություն ունեցող երկրի տիտղոսը: