Մեծ Բրիտանայի իշխանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ամերիկյան արդարադատությանը և Միացյալ Նահանգներին է փոխանցել ապացույցներ ԻՊ-ի երկու գրոհայինի՝ Կոթիի և Էլշեյխի գործի վերաբերյալ:
Ավելի վաղ բրիտանական դատարանը հրաժարվել էր գրոհայինների վերաբերյալ նյութեր ուղարկել Վաշինգտոն: Եվ երբ ԱՄՆ գլխավոր դատախազը վստահեց, որ Վաշինգտոնը մտադիր չէ հետապնդել Կոտիի և Էլշեյխի մահապատիժը, Լոնդոնը վերացրեց արգելքը: Գրոհայինները «Բիթլզ» մականունը ստացած՝ չորս հոգուց բաղկացած դահիճների խմբի անդամ են, որոնք իրականացրել են ամերիկացի և արևմտյան այլ երկրներից պատանդների մահապատիժներն ու նկարահանել դրանք՝ հայտնում է РИА Новости-ն:
2015-ի նոյեմբերին Սիրիայում վերացրին խմբի առաջնորդին՝ Ջիհադի Ջոն մականունով դահիճին: Խմբի մյուս անդամը ձերբակալվել ու դատապարտվել է Թուրքիայում՝ ահաբեկչության մեղադրանքով: