ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր: 

ԱԺ նախագահը նշեց, որ 3 ժամվա ընթացքում գլխադասային հանձնաժողովը գրավոր առաջարկներ կընդունի, այնուհետև կքննարկի առաջարկները, որից հետո միայն ԱԺ լիագումար նիստում օրինագիծը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: 

Նշենք՝ նախագծով առաջարկվում է ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ և մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների գնահատումը և տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և այլ համալիր ծառայություններ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում