ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա՝ Խորհրդային Միությունից ձեր անկախության հռչակման առթիվ: Միացյալ Նահանգները պարտավորվում է շարունակել կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, քանի որ մենք ամրապնդում ենք մեր ժողովուրդների միջև կապերը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, խաղաղության և բարգավաճման ձգտումների վրա:
Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի շարունակական նվիրվածությունը: Մենք ողջունում ենք թափանցիկության, պատշաճ ընթացակարգի և քաղաքացիների առջև հաշվետվողականության բարձրացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի շարունակական ջանքերը և կշարունակենք աջակցել ձեզ այդ հարցում:
Մենք նաև հավատարիմ ենք մնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Չնայած COVID-19-ն այս տարի եզակի մարտահրավերներ բերեց աշխարհին, մենք հպարտ ենք, որ համաճարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունն էլ ավելի ամրապնդեց մեր ժողովուրդների համագործակցությունը:
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի»,- ասված է ուղերձում: