Այսօր Բելառուսի մայրաքաղաքում կրկին բողոքի ցույցեր են կազմակերպվել: Մինսկի կենտրոնական փողոց դուրս եկած հարյուրավոր քաղաքացիներ պահանջում են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը: Թեմային է անդրադարձել Reuters գործակալությունը:
Բողոքի ակցիային հիմնականում մասնացել են կանայք, որոնք բախվել են իրավապահների հետ: Ոստիկաններն արգելափակել են ակտիվիստների ճանապարհն ու բերման ենթարկել հարյուրավոր քաղաքացիների: