ՍԴ նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը Ազգային ժողովում երդվելով ստանձնեցին իրենց լիազորությունները:
«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»,- ասված է նրանց երդման տեքստում:
Արթուր Վաղարշյանը նաև ելույթ ունեցավ՝ վստահեցնելով, որ իր գիտելիքներն ու դիրքորոշումները կօգտագործի ի շահ ժողովրդի, հանուն Հայաստանում արդարության հաստատման: