Միացյալ Նահանգների արևմտյան ափերին մոլեգնող անտառային հրդեհներն ամենաուժգինն են 2003-ից ի վեր՝ փոխանցում է Korrespondent.net կայքը:
Հրդեհի ծուխը հասել է ոչ միայն ԱՄՆ-ի արևելյան հատված, այլև՝ եվրոպական հյուսիսային երկրներ: Պարբերականը նշում է, որ համեմատելով 2003-2019 թվականներին ԱՄՆ-ում բռնկված հրդեհների հետ, այս տարվա հրդեհների ակտիվությունը եղել է տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ ուժգին:
Միացյալ Նահանգներում հրդեհները սկսվել էին օգոստոս ամսից: Պատճառը՝ անոմալ շոգերն ու կայծակն է եղել: Կան տասնյակ զոհեր ու անհետ կորածներ: