Չորս մարդ մահացել է, ևս 2-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի նարկոլոգիական մասնավոր կլինիկայում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհի հետևանքով տուժել էր վեց մարդ, որոնցից 4-ը մահացել են:
Կրակը բռնկվել էր շինության առաջին հարկում գտնվող աշխատասենյակում: Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել վեց հոգու: Հրդեհը հաջողվել է մարել: