Պատգամավորներն առաջարկում են ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության նոր ընթացակարգ. քննարկում ԱԺ-ում

ՎՎարդուհի Բալյան

Խորհրդարանը քննարկում է «Պետական ոչ առևտրային կազմակերպություների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լիլիթ Մակունցը և Հերիքնազ Տիգրանյանը: 

Նախագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ այս նախագիծն առնչվում է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության ընթացակարգերին:

«Փորձում ենք կարգավորել գործող նախագծի բացերը: Օրենքի ընդունումից հետո Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում պետք է մշակի և հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը»,- ասաց պատգամավորը:

Նա ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները. 

  • ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնող անձին բավարար չի լինի միայն բարձրագույն կրթությունը (այդպես է գործող օրենքով - խմբ.), հեղինակներն առաջարկում են ավելացնել նաև 2 տարվա մասնագիտական ստաժը:
  • ՊՈԱԿ-ի տնօերնի պաշտոնին հավակնող անձը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ և երկու փուլով անցկացվող քննություններին, մասնավորապես՝ բանավոր քննությանը, պետք է ներկայացնի այդ հայեցակարգը: 
  • Գործող օրենքով տնօրենի ԺՊ նշանակումը սահմանափակվում է 6 ամսով, հեղինակներն առաջարկում են Կառավարության որոշմամբ ժամկետը երկարաձգել մեկ անգամ՝ ևս 6 ամսով: Այսինքն՝ նույն մարդը մեկ տարուց ավելի չի կարող լինել տնօրենի ԺՊ: 
  • Եթե տնօրենը վնաս է պատճառել տվյալ կազմակերպությանը գույքի 1 տոկոսի չափով, ապա նա չի կարող տնօրեն լինել: Գործող օրենքով պատճառված վնասի չափը պետք է լինի 5 տոկոս:  
  • Եթե տնօրենը դատվածություն ունի, ապա նա չի կարող մասնակցել ՊՈԱԿ տնօրենների մրցույթին՝ անկախ նրանից՝ դատվածությունը մարված կամ հանված է: Գործող օրենքով դա հնարավոր է:  
  • Օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում