Նոր Զելանդիայի Հյուսիսային Փալմերսթոն քաղաքի մոտակայքում գտնվող երկաթուղային անցումում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին, ինչի հետևանքով ավտոբուսի կին վարորդը մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տեղեկացնում է The Guardian-ը:
Դեպքի վայրում հետազոտվել է 40 մարդ, այդ թվում երեխաներ: Նրանցից վեցին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը հաստատել է, որ երեխաներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: