ՎՎարդուհի Բալյան

«Լուսավոր Հայաստանն» այսօր անվստահություն կհայտնի ԿԳՄՍ նախարարին

«Լուսավոր Հայաստանն» այսօր անվստահություն կհայտնի ԿԳՄՍ նախարարին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտադիր է այսօր Ազգային ժողովում անվստահություն հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասաց, որ նախարարի հրաժարականը հանրային պահանջ է: 

«Տեսեք, թե ինչ է կատարվում դպրոցներում, բուհերում, գիտության ոլորտում, մշակույթի և սպորտի մասին պարզապես կարող ենք լռել: Մենք այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Ա.Հարությունյանը երկու տարի զբաղված է եղել միայն բարեփոխումների իմիտացիայով: 

Ա.Սամսոնյանն ասաց, որ ԲՀԿ խմբակցության հետ այդ հարցով քննարկում չի եղել, բայց Ա.Հարությունյանի գործաելաոճի հետ կապված նրանք նույնպես դժգոհություններ ունեն:  

ԼՀԿ պատգամավորներ Անի Սամսոնյանը և Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ նիստերի դահլիճ են բերել պաստառ՝ գրությամբ. «Քայլ արա, դուխով հեռացիր»: Պաստառը հնարավոր է եղել նիստերի դահլիճ մտցնել ԱԺ նախագահի միջամտությունից հետո միայն: 

Նշենք՝ ԿԳՄՍ նախարարն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իր հրաժարականի հիմքեր չկան, և օրակարգում այդ հարցը դրված չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում