Թեհրանն անմիջապես արձագանքել է Իրանի դեմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին: Իրանական կողմը հայտնել է, որ Վաշինգտոնը «ռազմավարական սխալ» է թույլ տալիս՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:
«Հուսով ենք՝ նրանք նոր ռազմավարական սխալ թույլ չեն տա: Եվ, իհարկե, ցանկացած ռազմավարական սխալի դեպքում Միացյալ Նահանգներն ականատես կլինի Իրանի վճռական արձագանքին»,- հայտարարել է Իրանի կառավարության խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը հազարապատիկ ուժգնության պատասխան կտա ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած հարձակմանը: