Միացյալ Նահանգների դեմ Իրանի ցանկացած հարձակմանը ԱՄՆ-ի պատասխանը կլինի հազարապատիկ ուժգնության: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
«Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ ցանկացած տեսակի հարձակման պատասխանը հազար անգամ ուժգին կլինի»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը հավանաբար հարձակում կամ սպանություն է նախապատրաստում՝ ի պատասխան իրանցի գեներալի սպանության:
Twitter-ի իր միկրոբլոգում ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ պաշտպանել է Միացյալ Նահանգների՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ծրագրումը: