Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում է AN-178 ինքնաթիռի արտադրության գործընթացում ներգրավել ոլորտի թուրք մասնագետներին: Այս մասին հայտնել է «Անտոնովի» ղեկավար Օլեքսանդր Լոսը Ուկրաինայի փոխվարչապետի հետ Թուրքիա կատարած այցից օրեր անց:
Լոսը հիշեցրել է, որ 2 երկրների միջև ավիաշինական ոլորտում համագործակցությունը սկսվել է դեռևս 2013 թ.՝ կապված AN-158 ինքնաթիռների հետ:
Ըստ Լոսի՝ ինքնաթիռների տեխնիկական համալրման գործընթացում թուրքական ընկերությունների մասնակցությունը պարտադիր պայման է, քանի որ AN-178 ինքնաթիռներ պետք է արտադրվեն նաև թուրքական բանակի ու ոստիկանության համար: