Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից` վաճառվող ապրանքները չդնելով գետնին. Սաֆարյան

ՆՆարե Ոսկանյան

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում քննարկվում են Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը ներկայացրեց, որ  Երևանում շրջածախ առևտրի գործունեությունը կանոնակարգելու նպատակով 2020 թ. հունվարի 24-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 29-ից: 

Սաֆարյանը նշեց, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված է «շրջածախ առևտուր» հասկացությունը, այն է՝ առևտրի օբյեկտներից դուրս վաճառողի հանձնարարությամբ աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուր: «Տեղական ինքնակառավաման մասին» օրենքի համաձայն՝ Երևանի ավագանին սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն  հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ շրջածախ առևտրին ներկայացվող պահանջները:

«Նշված օրենքների պահանջները կատարելու, ինչպես նաև գործունեության ոլորտը կարգավորելու նպատակով մշակվել և քննարկման են ներկայացվել Երևանի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանելու Երևանի ավագանու որոշման նախագիծը: Նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունում անցել է պետական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն և միաժամանակ ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի են առնվել նախագիծը լրամշակելիս»,- ասաց Սաֆարյանը: 

Նախագծով նախատեսվել է, որ Երևանի վարչական տարածքում գտնվող, պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող  ընդհանուր օգտագործմամբ տարածքներում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ, նրա որոշմամբ՝ վարչական շրջանի ղեկավարը:

«Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին: Վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ: Արգելվում է օգտագործել սայլակներ կամ շաժական այլ միջոցներ: Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պարտավոր է կատարել նաև այլ նորմատիվ իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում