Առաջին ընթերցմամբ ընդունվեց կարանտին հայտարարելու փաթեթը

ՎՎարդան Հովսեփյան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը:

«Հարգելի՛ գործընկերներ, մենք փաթեթի՝ առաջին ընթերցմամբ քննարկումն ավարտեցինք և այժմ պետք է մեր քվեարկությամբ դիրքորոշում ցուցաբերենք: Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նախագիծն ընդունվեց 80 «կողմ» և 28 «դեմ», «ձեռնպահ»՝ 0 ձայներով: 

«Հարգելի՛ գործընկերներ, այս պահից սկսած՝ ունեք 3 ժամ՝ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար, որից հետո հանձնաժողովն ունի երեք ժամ՝ իր եզրակացությունը տալու համար»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին՝ դեմ են քվեարկելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում