Այսօր ընդունել եմ աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Շնորհավորել եմ տղաներին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում սահմանած նոր ռեկորդների համար, որոնք տղաները նվիրել են Արցախի Հանրապետության օրվան: Նաև հայտնել եմ իմ խորին շնորհակալությունը, քանի որ մարզական նման միջոցառումները մեծապես նպաստում են Արցախի ճանաչելության բարձրացմանը ողջ աշխարհում»,- գրել է Ա.Հարությունյանը: