Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը TikTok-ի ղեկավարությունից պահանջել է 90 օրվա ընթացքում վաճառել բոլոր ակտիվները երկրում՝ գրում է Lenta.ru կայքը:
Թրամփի հայտարարության համաձայն, սոցիալական հարթակի ղեկավարությունը պարտավոր է նաև երեք ամսվա ընթացքում ազատվել օգտատերերի անձնական տվյալներից:
TikTok սոցիալական հարթակի պատճառով լարվածություն էր առաջացել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Ամերիկյան կողմը պնդում էր, որ վիդեո հավելվածը հավաքում է իր օգտատերերի անձնական տվյալներն ու փոխանցում Չինաստանի իշխանություններին: Սակայն պաշտոնական Պեկինը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները: