Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի գործով հետաքննությունը պետք է իրականացվի «մանրակրկիտ, թափանցիկ ու վստահելի»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը: Թեմային է անդրադարձել Al Arabiya-ն:
«Ցանկացած ինքնիշխան պետություն հիմնավորապես վերահսկում է իր երկրի նավահանգիստներն ու սահմանները: Ես կարծում եմ, որ բոլոր լիբանանցիները կցանկանային վերադառնալ այդ ժամանակաշրջան»,- ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:
Դեյվիդ Հեյլը տեղեկացրել է, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները առաջիկա օրերին կմեկնեն Լիբանան՝ օգնելու պարզել Բեյրութի պայթյունի բոլոր հանգամանքները: