Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է. վարչապետ

ՄՄարիա Գաբրիելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HardTalk հաղորդման ընթացքում հայտնել է, որ Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է: Վարչապետի խոսքով՝ պետք չէ շտապել գնահատականներ տալ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության գործողություններին:

«Կարծում եմ` եզրակացությունների համար դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն, և այն համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո»,- ասել է Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում