Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին հուլիսին սրված իրավիճակի վերաբերյալ: Ռուսական կողմը կարևորել է լարվածության թուլացմանը նպաստող ցանկացած գործողություն», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նշվում է, որ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ