Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի ռեկորդային ցուցանիշ: Վերջին 24 ժամում այս երկրում գրանցվել է մոտ 67 հազար վարակված՝ գրում է Интерфакс գործակալությունը:
Հնդկաստանի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում վարակից մահացել է 942 հիվանդ: Ընդհանուր առմամբ, երկրում վարակման ցուցանիշը մոտենում է 2.4 միլիոնի, մահացածների թիվը գերազանցում է 47 հազարը:
Միացյալ Նահանգներից ու Բրազիլիայից հետո Հնդկաստանը վարակվածների թվով երրորդ երկիրն է աշխարհում: