Բելառուսում իրադրությունը խաղաղ է: Իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել անկարգությունները Մինսկի կենտրոնական թաղամասերում` տեղեկացնում է РИА Новости-ն:
Ընդդիմությունը փորձել է բողոքի ակցիան տեղափոխել քաղաքի ծայրամասեր, բայց ցուցարարներին այնտեղից էլ են դուրս մղել: Որոշ թաղամասերում բախումներ են եղել, սկսել են բարիկադներ տեղադրել, սակայն այդ փորձերն էլ արագ կանխվել են: Այժմ շրջափակումը վերացված է, երթևեկությունը վերականգնվել է:
Միաժամանակ, Եվրահանձնաժողովը քննարկում է Բելառուսում ոստիկանության բռնությունների և ընտրակեղծիքների համար պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: