ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու և Թրամփի հիմնական մրցակից Ջո Բայդենը հայտարարել է, որ իր հաղթելու դեպքում Կալիֆոռնիայի սենատոր Կամալա Հարիսը կառաջադրի փոխնախագահի պաշտոնում՝ հայտնում է BBC-ին:
Այս դեպքում նա կդառնա առաջին աֆրոամերիկացի կին թեկնածուն: Հարիսի ծնողները Հնդկաստանից և Ճամայկայից են: Ըստ դիտորդների՝ ռասիզմի դեմ լայնածավալ գործողությունների ֆոնին նրա համար դժվար չի լինի ստանալ ընտրողների աջակցությունը: