Նիդեռլանդների իրավապահները հայտնաբերել են երկրում երբևէ գտնված կոկաինի ամենամեծ լաբորատորիան՝ գրում է Euronews-ը:
Ամստերդամից 120 կմ հեռավորության վրա տեղակայված լաբորատորիայում հայտնաբերվել են տասնյակ հազարավոր լիտր քիմիական նյութեր ու 100 կգ կոկաին:
Ոստիկանները հայտնաբերած լաբորատորիան անվանել են «թմրամիջոցների լվացքատուն», որտեղ մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված թմրամիջոցներն այսպես ասած «լվացվել են» հագուստի վրայից:
Լաբորատորիայում ձերբակալվել է 17 կասկածյալ, այդ թվում՝ կառույցի սեփականատիրոջը:
Իրավապահ մարմինների տվյալով, լաբորատորիայում արտադրվել է օրական 150-200 կգ կոկաին, որի արժեքը գնահատվում է 4.5-6 մլն եվրո: