Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչ այս սեփականության իրավունքով գործող սրճարանի տարածքը ևս տնտեսվարողի հետ բանակցությունների արդյունքում հանձնվել է համայնքին. փոխարենը տնտեսվարողն այն կտնօրինի վարձակալության իրավունքով՝ 20 տարի ժամկետով:
Իսկ իրենց կենսունակությունը կորցրած ծառերը, որոնք այդ հատվածում հատվել են, կփոխհատուցվեն: Դրանց փոխարեն կտնկվեն ավելի մեծ քանակով որակյալ ծառատեսակներ: