Լայնածավալ ճանապահաշինական աշխատանքները հասել են Սյունիք: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատվիրել է հիմնանորոգել Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհահատվածը։
ճանապարհաշինարարներին նույնիսկ կիզիչ արևը չի խանգարում եռանդով հիմնանորոգել խորդուբորդ ու շարքից դուրս եկած ճանապարհները։ Կապալառուն Մեղրու ճանշինն է։
Առաջիկա օրերին կփռվի երկշերտ ասֆալտը, ներքին շերտը՝ 6, իսկ վերին շերտը՝ 4 սանտիմետր հաստությամը։ Իրականացվել է նաև լրացուցիչ աշխատանք։
Ճանապարհը վնասում է նաև բեռնատարները, այստեղով օրական 200-300 ծանրաքարշ մեքենա է անցնում, երբեմն՝ ավելի քան 25 տոննա բեռով։
Աշխատանքները մեկնարկել են հուլիսի 16-ից, նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 10-ին։ Ներդրվել է 1 միլիարդ 12 միլիոն դրամ։
Հեղինակ՝ Անուշ Միրզոյան