«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղից հետո մեկնաբանել է իր թիմի պարտությունը՝ նշելով, որ պետք չէ կշտամբել Ռաֆայել Վառանին սխալների համար:
«Ընդհանուր առմամբ, «Ռեալն» այս մրցաշրջանում շատ բարձր գնահատականի է արժանի: Վառանին կշտամբելու կարիք չկա: Մենք պարզապես կբարձրացնենք գլուխներս ու նորից կանցնենք աշխատանքի՝ ահա թե ինչ եմ ասել տղաներին:
Մենք պետք է հպարտ լինենք նրանով, թե ինչի ենք հասել այս մրցաշրջանում: Այս խաղից հետո արդարացումներ փնտրելու ոչ մի պատճառ չկա: Մենք ներդրեցինք մեր ողջ ուժերը, բայց երբեմն խաղում ոչինչ չի ստացվում»,- Զիդանի խոսքն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: