Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունեցել կլոր սեղան խորհրդակցություն: Թեման` սպորտի կառավարման և մարքեթինգի հիմնախնդիրներն էին:
Ոլորտի 4 բանախոսներ, որոնք սպորտում կառավարման ու մարքեթինգի երկարամյա փորձ ունեն, ինչպես նաև ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, քննարկել են հայկական սպորտի կառավարման և մարքեթինգային մշակույթում առկա վիճակներն ու հեռանկարները:
Քննարկմանը ներկայացված էր նաև «Առաջին ալիքը»` ի դեմս գործադիր պրոդյուսեր Ռաֆայել Խաչատրյանի: Դավիթ Խիթարյանի հորդորով` խորհրդակցությունն անցել է ոչ թե բանախոս-ունկնդիր ձևաչափով, այլ ազատ քննարկումների մթնոլորտում:
Մանրամասները` տեսանյութում: