Անդրեա Պիռլոն պաշտոնապես նշանակվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում «Լիոնի» դեմ պատասխան խաղից հետո, որի արդյունքում «Յուվենտուսը» դուրս մնաց պայքարից, գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին հեռացել էր թուրինյան ակումբից: