Ռուսաստանի Հեռավոր Արևելքի Խաբարովսկ քաղաքում կրկին բազմահազարանոց ցույցեր են: Փողոց դուրս եկած ակտիվիստները բողոքում են նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ, որին անվանում են «ժողովրդի նահանգապետ»: Թեմային է անդրադարձել Euronews-ը:
Հուլիսի 9-ի ձերբակալությունից հետո սա Խաբարովսկում կազմակերպված արդեն հինգերորդ զանգվածային ցույցն է, որի ժամանակ ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ:
Խաբարովսկի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը մեղադրվում է 2004-2005 թվականներին մի քանի գործարարների սպանության համար:
Սերգեյ Ֆուրգալը նահանգապետ էր ընտրվել 2018-ին՝ ձայների առավելությամբ առաջ անցնելով Կրեմլի թեկնածուից: