Բեյրութում ընթանում է Բողոքի ակցիա: Մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը` նրանց մեղադրելով նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանում ցուցարարները ներխուժել են արտգործնախարարության շենք: Արաբական երկրի ԱԳՆ-ի շենք ներխուժած ակտիվիստների ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել «Բեյրութը՝ ռազմականացված քաղաք» և «Հեղափոխության մայրաքաղաք» կարգախոսներ: