Լիբանանյան «Հիզբալլահ» շիայական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում զինապահեստ չունեն՝ գրում է Anadolu գործակալությունը:
Հեռուստաելույթի ժամանակ կազմակերպության ղեկավարը նշել է, որ այդ փաստը կբացահայտվի պայթյունի գործով քննության ընթացքում:
«Մենք չենք վերահսկում Բեյրութի նավահանգիստը և տեղյակ չենք, թե այնտեղ ինչ է պահվում»,- տեղեկացրել է Հասան Նասրալլահը:
«Հիզբալլահ» շիայական կազմակերպության առաջնորդը նշել է, որ Լիբանանի իշխանությունները պետք է դիտարկեն «հրդեհի», ինչպես նաև «դավադրության» վարկածները: Նասրալլահը կառավարությանը հորդորել է ազնիվ քննություն անցկացնել: