Այսօր Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այցելել է Մադրիդում Լիբանանի դեսպանատուն և գրառում կատարեց Բեյրութում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ բացված սգո մատյանում, հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Այնուհետև դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը կարճ առանձնազրույց է ունեցել Լիբանանի դեսպան Հալա Քեյրուզի հետ և փոխանցել Հայաստանի կառավարության ցավակցությունն ու զորակցությունը Լիբանանի բարեկամ ժողովրդին: