Օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Արցախյան պատերազմի վավերագրման գործում ունեցած ավանդի համար կինոօպերատոր, պրոդյուսեր, ռազմական լրագրող Արթուր Ապրեսովը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Ա.Ապրեսովի հարազատներին պարգևը հանձնել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: