Լեհաստանի խորհրդարանում տեղի է ունեցել երկրի նորընտիր նախագահ Անջեյ Դուդայի երդմնակալության արարողությունը՝ գրում է Al Jazeera-ն:
Լեհաստանի նախագահը երկիրը երկրորդ անգամ կղեկավարի ևս 5 տարով:
Նախագահի ինաուգուրացիայի ժամանակ սովորաբար խորհրդարանը լի է լինում խորհրդարանականներով ու հյուրերով, սակայն, նիստերի դահլիճում շատ դատարկ տեղեր են եղել, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերի օրենդիրները որոշել են ներկա չլինել արարողությանը:
Լեհաստանի ընդդիմությունը պնդում է, որ երկրի նախագահ Անջեյ Դուդան խախտել է Սահմանադրությունը: