ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել երկրում նախընտրական առաջին դեբատների ժամկետը փոփոխելու օգտին, որոնք նախանշված են սեպտեմբերի 29-ին: Սպիտակ տան ղեկավարն առաջարկել է բանավեճերն ավելի վաղ անցկացնել, քանի որ ԱՄՆ նախագահի ընտրությունների փոստով անցկացվելիք քվեարկությունը որոշ դեպքերում կարող է մեկնարկել այդ ժամկետից շուտ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ինչպես կարող են ընտրողներն իրենց քվեաթերթիկը, որոշ դեպքերում, ուղարկել առաջին նախընտրական դեբատներից մեկ ամիս առաջ: Տեղափոխե՛ք առաջին բանավեճերը: Ինձ համար դեբատները քաղաքացիական պարտք են: Ես և Ջո Բայդենը դա պետք է անենք հանուն ամերիկացիների»,-գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում: