ԱԱննա Ավետիսյան

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, ով Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Այս մասին գրում է «Արևելքը»:

Նշվում է, որ երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն: 

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:   

Հիշեցնենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, կա 78 զոհ և ավելի քան 4000 տուժած: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում