Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է Ռուսաստանի Դաշնության 33 քաղաքացիների Բելառուս ներթափանցելու վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի սուտ հայտարարությունների համար: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ռուսական անհայտ ուժերը Բելառուս են ներթափանցել հեղափոխություն իրականացնելու համար, ինչը, սակայն, նրանց չի հաջողվի: Թեմային է անդրադարձել Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի 33 քաղաքացիներ Բելառուսում բերման էին ենթարկվել, որոնց կասկածում են երկրում ահաբեկչական գործողություն ծրագրելու մեջ: Պաշտոնական Մոսկվան հերքել է իր քաղաքացիների նման մտադրությունները: Սակայն, Լուկաշենկոյի հավաստմամբ, բերման ենթարկվածները վկայություններ են տվել, որի համաձայն, վերջինները Բելառուս հատուկ են ուղարկվել, և պետք է սպասեին հետագա կարգադրությունների:
Ի դեպ, Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրել է, որ իրեն հայտնի է ևս մեկ ջոկատի՝ երկիր ներթափանցելու մասին:
Բելառուսի նախագահը ռուսական կողմին հորդորել է դադարեցնել սուտ խոսել: