ԵԱՀԿ առաքելության դիտորդները ժամանել են Վրաստան՝ երկրում խորհրդարանի ընտրություններին հետևելու նպատակով՝ գրում է ТАСС գործակալությունը:
Հարևան երկրում օրենսդիր մարմնի ընտրությունները նախանշված են հոկտեմբերի 31-ին: Այս մասին ասվում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ:
Իշխող կուսակցության ղեկավարը բանակցություններ է վարել ԵԱՀԿ առաքելության դիտորդների հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են երկրում քաղաքական գործընթացներին ու նախընտրական միջավայրին վերաբերող թեմաներ:
Վրաստանի ԿԸՀ-ում արդեն գրանցվել է 32 քաղաքական կուսակցություն, 8 քաղաքական ուժերի գրանցումը մերժվել է: