Հարավային Կորեայում արդեն մի քանի օր անդադար առատ տեղումներ են: Տարերային աղետի վերածված անձրևների պատճառով հարյուրավոր բնակիչներ տարհանվել են: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Արհավիրքի հետևանքով մահացել է 13 մարդ, ևս 13-ն անհետ կորած են համարվում: Աղետի գոտում սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Հորդառատ տեղումներն ուղեկցվել են համատարած հեղեղումներով ու սողանքներով: Լուրջ վնաս է հասցվել ցանքատարածքներին, բնակավայրերին, ավերվել են կառույցներ, հեղեղվել են ճանապարհներ ու կամուրջներ:
Հարավային Կորեայի նախագահն արտահերթ նիստ է հրավիրել՝ աղետի հետևանքների վերացմանը միտված աշխատանքները քննարկելու նպատակով: