Ֆրանսիայի արևելյան Վենզել շրջանի բարերից մեկի առաջ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Վրաերթի հետևանքով տուժել է 13 մարդ՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին: Բարի այցելուներից մի քանիսի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց:
Դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ակոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդին: Վիճաբանության պատճառը պարզ չէ: