Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հորդորել է հանել նախագահի պաշտոնում առաջադրվելու թեկնածությունը՝ գրում է Lenta.ru կայքը:
Ռուս քաղաքական գործչի հավաստմամբ, իշխանությունն ամենասարսափելի թմրամիջոցն է, իսկ Լուկաշենկոն չի կարողանում ազատվել դրանից:
«Բա՛ց թողեք ու անցկացրեք գեղեցիկ ընտրություններ՝ հանելով Ձեր թեկնածությունը»,-Բելառուսի նախագահին խորհուրդ է տվել Վլադիմիր Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994-ի հուլիսից ի վեր: Նա երկրի ղեկին է արդեն հինգերորդ անգամ: Լուկաշենկոյի նախագահության ժամկետը լրանում է 2020-ին:
Բելառուսում նախագահի ընտրությունները նախանշված են օգոստոսի 9-ին: